Հայաստանի ագային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրո 2016-ի ընտրական փուլում Դանիային 2:1 հաշվով զիջելուց հետո, նշել է.
«Կարող եմ աել, որ գոհ չեմ արդյունքից: Մենք պարտվեցինք 1:2 հաշվով, սակայն կարող էինք հաղթել կամ էլ ոչ-ոքի խաղալ: Այդպիսին է ֆուտբոլը: Իմ գոլից հետո խաղն ավելի բաց դարձավ, և հնարավորություններ ստեղծվեցին, այդ թվում նաև՝ մեր թիմի համար, սակայն ստացվեց այնպես, որ Դանիան երկու անգամ գոլ խփեց»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: