ԱՊՀ-ի և Բալթյան երկրների երիտասարդ դերասանները, մանկավարժները, ռեժիսորները, թատերագետները կժամանեն «Արտմիգրացիա» թատերական համաժողով-փառատոնին, որը սեպտեմբերի 8-ին մեկնարկում է Մոսկվայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Ռուսաստանի թատերական գործիչների միությունը:

 

«Սեպտեմբերի 8-ին կկայանա «Արտմիգրացիա» համառուսաստանյան երիտասարդական համաժողով-փառատոնի բացումը, որը կներկայացնի երիտասարդ ռեժիսորների կողմից ստեղծված ամենատաղանդավոր ու հետաքրքիր բեմադրությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Կազմակերպիչները նշում են, որ համաժողով-փառատոնի աշխատանքին կմասնակցեն Լիտվայի, Հայաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Էստոնիայի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Մոլդովայի, Բելառուսի և Ղրղզստանի դերասաններ, մանկավարժներ, ռեժիսորներ ու թատերագետներ:

 

Փառատոնը կավարտվի սեպտեմբերի 13-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: