Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ներկայացուցիչները օգոստոսի 22-ից 26-ը կմասնակցեն Տաջիկստանի Հանրապետությունում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության և զինված ուժերի ռադիոլոկացիոն ճանաչման միասնական համակարգի մասնագետների համալիր խմբի աշխատանքներին:
Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: