Ղրիմի կառավարության առաջին փոխվարչապետ Միխաիլ Շերեմետան ԵՄ-ի պատժամիջոցների ցուցակի մեջ ընդգրկվելը համարում է որպես աշխատանքի ճանաչում: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում անելով փոխվարչապետի օգնական Վլադիմիր Գարնաչուկի հաղորդագրությունը:

 

«Շերեմետան հանգիստ արձագանքեց այս բոլոր հարցերին: Նրա համար դա շքանշան է համարվում: Նրա խոսքերով՝ վերջապես գնահատվել է իր աշխատանքը»,- ասել է Գարնաչուկը:

 

Զրուցակցի խոսքերով՝ Շերեմետայի դեմ կիրառվող պատժամիջոցները անիմաստ են համարվում և ոչ մի կերպ չեն ազդի քաղաքացիական ծառայողի վրա, քանի որ նա սեփականություն չունի արտերկրում: