Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի և Արևմուտքի միջև ստեղծված լարվածությունը կարող է հանգեցնել նոր սառը պատերազմի, որի հետևանքները հաշվի չառնելը պարզապես ողբերգություն կլինի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին «Der Spiegel»-ին տված հարցազրույցում նշել է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը:

 

Նա ընդգծել է, որ Մոսկվայի դեմ պատժամիջոցների սահամանումն անարդյունավետ է: Քիսինջերը գտնում է, որ նման կարգի սահմանափակումները հետագայում կարող են հանգեցնել մի իրավիճակի, երբ խոշոր պետությունները ստիպված են լինելու ձեռնարկել իրենց շուկաների վերահսկողության համար նոր միջոցառումներ: «Թե ինչպես դա կանդրադառնա համաշխարհային տնտեսության վրա, հնարավոր չէ կանխագուշակել»,-նշել է նա:

 

Քիսինջերը միաժամանակ Գերմանիային կոչ է արել նախաձեռնողականություն դրսևորել արտաքին քաղաքականության մեջ: «Գերմանիան այսօր Եվրոպայի ամենակարևոր պետությունն է, և նա պետք է իրեն ավելի ակտիվ դրսևորի»,-հայտարարել է նա: