«Պետական սահմանի» մասին պայմանագիրը, որը Ռուսաստանը ստորագրել Է Ցխինվալի տարածաշրջանի (Հարավային Օսիա) դե-ֆակտո իշխանությունների հետ, անօրինական Է եւ ոչ մի իրավական ուժ չունի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին, փետրվարի 18-ին հայտարարել Է Վրաստանի արտաքին գործերի նախարար Թամարա Բերուչաշվիլին:

 

 

«Այդ պայմանագիրը, ինչպես եւ մյուս բոլոր պայմանագրերը, օրինական չեն: Այդ պայմանագիրը ոչ ոք չի ճանաչի, բացառությամբ այն երկրների, որոնք ավանդաբար ճանաչում են Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը… Այդ պայմանագիրը ոչ մի իրավական ուժ չունի»,-լրագրողներին հայտարարել Է Բերուչաշվիլին:

 

 

Նրա խոսքով՝ միջազգային հանրակցության ուշադրությունն այս խնդրի վրա հրավիրելու համար Վրաստանի իշխանություններն «ակտիվ դիվանագիտական քայլեր են ձեռնարկում միջազգային ձեւաչափերով, ինչպես նաեւ երկկողմ եւ բազմակողմ հարաբերություններում»:

 

 

Ինչպես արդեն հաղորդվել Է, ՌԴ-ի եւ Հարավային Օսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Դավիդ Սանակոեւը փետրվարի 18-ին Մոսկվայում պայմանագիր են ստորագրել պետական սահմանի մասին: Այդ կապակցությամբ ՌԴ ԱԳ նախարարությունում նշել են, որ պայմանագրի ստորագրումը կարեւոր քայլ Է միջպետական հարաբերությունների իրավական-պայմանագրային բազայի ձեւավորման գործում: Գերատեսչությունում հույս են հայտնել, որ «այն վերջ կդնի վերջին ժամանակներս վրացական կողմի տարածած այն զրպարտություններին, թե իբր պատրաստվում Է Հարավային Օսիայի «բռնակցում», «կլանո ւմ», «միացում»:

 

 

ՌԴ-ի ԱԳ նախարարությունում հավելել են, որ Հարավային Օսիայի, ինչպես եւ Աբխազիայի հետ Ռուսաստանի հարաբերությունները եղել եւ մնում են իրավահավասար բարեկամ պետությունների, փոխշահավետ, փոխհարգալից գործընկերություն: