Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունը վեցամյա ընդմիջումից հետո առաջին անգամ վերսկսել է ուղղակի կանոնավոր չվերթները Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Ավելի վաղ Ռոսավիացիան, հղում անելով Վրաստանի ԱԳ նախարարության նոտային, հաղորդել էր Մոսկվա-Թբիլիսի եւ հակառակ ուղղությամբ կանոնավոր օդային հաղորդակցությունը վերականգնելու թույլտվության մասին:

 

Թբիլիսիի միջազգային օդանավակայանի տեղեկատվական կենտրոնում հոկտեմբերի լույս 27-ի գիշերը ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ չվերթն իրականացվել է Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանից:

 

Նախքան կանոնավոր չվերթների վերսկսումը միայն ուղղակի չարտերային չվերթներ էին իրականացվում ՌԴ-ից Վրաստան եւ հակառակ ուղղությամբ: Դրանք կատարում էին մի քանի ավիաընկերություններ, այդ թվում՝ S7-ը եւ Georgian Airways-ը: