Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում անցկացվող G20 գագաթաժողովի շրջանակներում ասել է, որ ԲՌԻԿՍ պետությունների առաջնորդները Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներն անօրինական են համարում: Այս մասին հանտնել է Reuters գործակալությունը:
«Բոլորն ասում են, որ պատժամիջոցներն անօրինական են, խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը և խանգարում տնտեսության վերականգնմանը»,- ասել է Ուշակովը:
Բացի այդ, նա ավելացրել է, որ Ռուսաստանն Ուկրաինայի իրավիճակի վատթարացման հետ ոչ մի առնչություն չունի:
Ավելի վաղ, Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայի նկատմամբ ուղղված են երկրում իրավիճակի կայունացմանը: