ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել Է դաշնակցության եւ ռազմավարական գործընկերության վերաբերյալ Ռուսաստանի եւ Աբխազիայի միջեւ պայմանագրի վավերացման մասին օրենքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կրեմլի կայքին:

 

Պայմանագրով սահմանվում են Ռուսաստանի եւ Աբխազիայի միջպետական հարաբերությունների հիմունքները սոցիալական, տնտեսական եւ հումանիտար ոլորտներում, ինչպես նաեւ պաշտպանության եւ անվտանգության հարցերում:

 

«Ինտերֆաքս»-ը հիշեցնում Է, որ պայմանագիրը Ռուսաստանի եւ Աբխազիայի նախագահներն ստորագրել Էին 2014 թվականի նոյեմբերի 24-ին Սոչիում: