ՌԴ Պետդուման վավերացրել Է Աբխազիայի հետ դաշնակցության եւ ռազմավարական գործընկերության պայմանագիրը: Այդ որոշման օգտին քվարկել Է 441 պատգամավոր, դեմ եւ ձեռնպահ են եղել մեկական պատգամավորներ: Փաստաթուղթը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Աբխազիայի ղեկավար Ռաուլ Խաջիմբայի կողմից ստորագրվել Էր 2014 թվականի նոյեմբերի 24-ին Սոչիում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

 

Այն նախատեսում Է պաշտպանության եւ անվտանգության ընդհանուր տարածքի ձեւավորում, այդ թվում՝ ՌԴ-ի եւ Աբխազիայի զինված ուժերի միացյալ զորախումբ ստեղծելու օգնությամբ:

 

Ինչպես հայտարարել Է նիստում ելույթ ունեցած Պետդումայի՝ ԱՊՀ-ի գործերի, եվրասիական ինտեգրացման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին, պայմանագրի վավերացումը «պատմական պահ» կդառնա ռուս-աբխազական համագործակցության համար: «Պայմանագիրը հիմք կծառայի ամենասերտ միջպետական ինտեգրացման եւ երկկողմ համագործակցության ամրապնդման համար»,-ընդգծել Է նա:

 

Սլուցկու խոսքով՝ Ռուսաստանը եւ Աբխազիան արդեն 80-ից ավելի միջպետական համաձայնագրեր են կնքել, որոնք ընդգրկում են գրեթե բոլոր բնագավառները: