Կրեմլը դրական է արձագանքել ԵՄ անդամ երկրների՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդ Լուկաշենկոյի դեմ պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ որոշմանը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ այդ քայլը ևս մեկ անգամ հաստատում է պատժամիջոցային գործողությունների անիմաստությունը: Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ի թղթակիցը:

 

 

«Սա ցույց է տալիս պատժամիջոցային երկխոսության անիմաստությունը, և, ընդհանուր առմամբ, պատժամիջոցային մտածողության խեղաթյուրված լինելը», - ասել է Պեսկովը:

 

 

Փետրվարի 15-ին ԵՄ անդամ 28 պետությունների արտաքին գործերի նախարարները Բրյուսելում կայացած նիստի ժամանակ որոշում են կայացրել՝ Լուկաշենկոյի դեմ պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ: ԵՄ խորհրդի համապատասխան որոշումը հրապարակված կլինի մինչև մարտի 1-ն ընկած ժամանակահատվածը: