Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը սեպտեմբերի 14-ին' Խաչվերացի տոնին, մեկնել է Տավուշի թեմ, ուր հանդիսապետել է Բերդ քաղաքի նորակառույց Ս. Հովհաննես եկեղեցու օծման սրբազան արարողությունը: Տարածաշրջանի բնակչության համար այս պատմական առիթով Բերդ քաղաք է ժամանել նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Ս. Հովհաննես եկեղեցին, որի հիմնարկեքը կատարվել էր 2012թ. մայիսի 20-ին, կառուցվել է բ արերարությամբ լուսահոգի պարոն Ջոն Սթիվենսի (Ֆրեզնո, ԱՄՆ): Եկեղեցու ճարտարապետն է Արտակ Ղուլյանը, շինարարությունն իրականացրել է «Այգեձոր» ընկերությունը:

 

Ամենայն Հայոց կաթողիկոսին և ՀՀ Նախագահին քաղաքի մատույցներում դիմավորել են Տավուշի թեմի առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը, Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Արամ քահանա Միրզոյանը, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ: Նորակառույց եկեղեցու առջև Ամենայն Հայոց Հայրապետին և ՀՀ Նախագահին մեծ խանդավառությամբ և պատվով ողջունել է Բերդի բնակիչների բազմությունը: Աղ ու հացի ավանդական արարողությունից հետո եկեղեցու զանգերի ավետաբեր ղողանջների ներքո Նորին Սրբությունը և ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիսավոր թափորով առաջնորդվել են եկեղեցի, ուր սկսվել է շքեղակառույց եկեղեցու օծման կարգը:

 

Արարողության ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսը կատարել է եկեղեցու Ս. Սեղանի օծու մը, իսկ Տավուշի թեմի առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ, Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետական պատվիրակ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանն ու Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանն օծել են եկեղեցու 16 սյուները: Այնուհետև Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ նորակառույց եկեղեցին կոչվել է Ս< /span>. Հովհաննես առաքյալի անունով:

 

Հավարտ եկեղեցու օծման' ողջույնի խոսքով հանդես է եկել թեմակալ առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիսկոպոսը' մեծապես կարևորելով Վեհափառ Հայրապետի և < span>ՀՀ Նախագահի այցը Տավուշ և մասնակցությունը եկեղեցու օծման արարողությանը: Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետն իր պատգամն ու հայրապետական օրհնությունն է բերել ներկա հավատավոր ժողովրդին՝ անդրադառնալով Խաչվերացի տոնին և հայ ժողովրդի համար Խաչի խորհրդին: «Այսօր մեր երկրի այս գողտրիկ աշխարհում, Բերդ քաղաքի նորակառույց Ս. Յովհաննէս եկեղեցում հավաքվել ենք տոնախմբելու Խաչվերացը և տոնի սքանչելի խորհրդով կատար ելու եկեղեցու օծումը: Խաչվերացը 7-րդ դարից ի վեր սեպտեմբերյան այս օրերին մեծ շուքով նշում է քրիստոնեական ողջ աշխարհը: Տոնի անվանումը՝ «Խաչվերաց» նշանակում է խաչը վեր բարձրացնել: Շուրջ 1400 տարիներ առաջ պարսկա-բյուզանդական մեծ պատերազմում Երուսաղեմից գերեվարվեց մեր Տիրոջ խաչափայտը: Տարիներ անց Հերակլ կայսեր գլխավորությամբ բյուզա նդական զորքը, որի կազմում մարտնչում էր նաև հայկական զորագունդ, հաղթանակեց և վերադարձրեց խաչափայտը: Վերադարձի ճանապարհն անցավ նաև Հայաստանով, քանի որ խաչափայտը սկզբում տարվեց Կոստանդնուպոլիս և այնտեղից' Երուսաղեմ: Դեպի Երուսաղեմ դարձի ողջ ճանապարհին, ինչպես և Հայաստանում, մարդիկ ամենուր ուրախությամբ երկրպագում էին փրկական խաչին, փորձում էին< span class="textexposedshow"> մոտենալ, որ տեսնեն, բայց որովհետև բազմությունն անափ ծովի էր նման, խաչափայտը տանողները ժամանակ առ ժամանակ այն վեր էին բարձրացնում, որպեսզի հեռվում գտնվողները տեսնեն, մխիթարվեն ու երկրպագեն խաչափայտին:

 

Այսօր մենք մեր հոգիներում ենք պանծացնում Տիրոջ խաչը, քանզի մեր Տերը մարդկանց փրկության համար հանձն առավ խաչ բարձրանալ և խաչի վրա հեղած արյամբ փրկեց մեզ դատապարտության անեծքից< /span> և պարգևեց հավիտենական կյանքը: «Արդարև, Նրա աստվածային զորությունը մեզ շնորհեց ամեն ինչ, որ վերաբերում է կյանքին և աստվածապաշտությանը՝ ճանաչեցնելով մեզ Նրան, ով կանչեց մեզ Իր փառքին և առաքինությանը» (Բ Պետր. 1.3), - հայտարարում է Պետրոս առաքյալը: Նաև 7-րդ դարի Հայոց Կաթողիկոս Սահակ Ձորափորեցին Խաչվերացի շարականում օրհնաբանում է՝ ասելով. «Սուրբ խաչիդ զորությունը, Քրիստոս, որ կանգնեցրիր աշխարհի փրկության համար, թող պահպանի մեզ ամեն փորձությունից»: Այս աղոթքով և մաղթանքով Մենք, սիրելիներ, ձեր աղոթակցությամբ այսօր օծեցինք նորակերտ այս եկեղեցին, որ խաչի պահապան թևերի ներքո պաշտպան կանգնի մեր բազմաչարչար հայրենիքի սահմաններին, նաև' բարեբեր Տավո ւշ աշխարհին և օրհնի խաղաղ կյանքը Տավուշի մեր զավակների: