Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է Չեմպիոննների լիգայի խմբային փուլի մեկնարկային խաղում Դորտմունդի «Բորուսիայից» կրած պարտությունը:

«Սա ծանր երեկո էր մեզ համար, սակայն շնորհավորում ենք «Բորուսիային»: Նրանք լավ էին խաղում: Հիասթափված եմ մեր խաղից: Հաշիվը բացելու երկու հիանալի պահ ունեինք, սակայն հետո սկսեցինք գործել հակագրոհներով: Այսօր դորտմունդցիները շատ ուժեղ էին դաշտի կենտրոնում: Նրանք ուժեղ էին մեզանից: Մենք՝ որպես թիմ, չէինք համապատասխանում նրանց խաղամակարդակին»,- Վենգերի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: