Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին միանալու Հայաստանի որոշումը պայմանավորված էր երկրի տնտեսական և ռազմավարական շահերով: Այս մասին Հայրենիք-Սփյուռք 5-րդ համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Եվրասիական բարձրագույն խորհրդի կողմից որոշում է կայացվել ստորագրման ներկայացնել Եվրասիական տնտեսական միության ստեղծման մա սին պայմանագրին Հայաստանի միանալու վերաբերյալ փաստաթուղթը, և դա շուտով կիրականացվի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնեց նախարարը:
Նալբանդյանը հիշեցրեց, որ անցյալ նոյեմբերին Վիլնյուսում Հայաստանը և Եվրոպական Միությունը համատեղ հայտարարությամբ վերահաստատել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու հանձնառությունը:
«Մենք շարունակում ենք աշխատանքները նաև այս ուղղությամբ: Այդ նպատակով նամակներ են փոխանակվել Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի և ԵՄ հանձնակատար Քեթրին Էշթոնի միջև, որտեղ մանրամասն ներկայացված են արվելիք քայլերը»,- փաստեց Նալբանդյանը: