Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը սեպտեմբերի 22-ից 24-ը մեկնելու է ՉԺՀ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին քաղաքապետարանի մամուլի գրասենյակից՝ Սամվել Բալասանյանն այդ օրերի ընթացքում ՉԺՀ Շանսի նահանգի Սիան քաղաքում կմասնակցի Խաղաղության միջազգային օրվան նվիրված տոնակատարությանը:

 

Այցի շրջանակներում Գյումրու քաղաքապետը մասնակցելու է նաև Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու քաղաքների խաղաղ զարգացմանը միտված համաժողովին:

 

Նախատեսվում են նաև հանդիպումներ Սիանի քաղաքապետ Դոնգ Ջունի, Շանսի նահանգի և Սիանի կառավարման խորհուրդների անդամների, ինչպես նաև Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու այլ քաղաքների ղեկավարների հետ, իսկ սեպտեմբերի 24-ին Սամվել Բալասանյանը հանդես կգա ելույթով՝ նվիրված Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու քաղաքների միջև համագործակցության մեխանիզմների ձևավորմանը:

 

Արմենուհի Մխոյան