Ուկրաինայի շրջանները երկրի արևելքից ընդունել են մոտ 240 հազար միգրանտի Դոնբասում իրականացված հատուկ գործողությունների ամբողջ շրջանում: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով ՈւԱԱԽ-ի ներկայացուցչի տեղակալ Վլադիմիր Պոլեվոյին:
«Այլ շրջաններ տեղափոխվել են 238235-ը: Օրվա ընթացքում գրանցվել է 4620 մարդ: Երկրի ներսում տեղահանված մարդկանց ընդհանուր թիվը կազմել է 282309»,-ասել է Պոլեվոյը:
Ուժայիններն ու աշխարհազորայինները պարբերաբար հրադադարի ռեժիմի խախտման մասին են հայտնում, սակայն երկու կողմերը և միջազգային դիտորդները եկել են այն եզրակացության, որ այն, ընդհանուր առմամբ, պահպանվում է: