«Իսլամական պետության» կազմակերպության անդամների թիվը հասել է 200 հազարի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նման տվյալ հրապարակել է Իրաքյան Քրդստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ֆուադ Հուսեյնը:

 

Ավելի վաղ՝ սեպտեմբերին, ամերիկյան հետախուզական գործակալությունը հաշվել էր ԻՊ-ի 20 հազարից մինչև 32 հազար անդամ: Բացի այդ, ԱՄՆ-ի Սենատին պատկանող հետախուզականան տվյալներով' ահաբեկիչների թիվը հաշվվել է 30-ից 40 հազար:

 

 

Ֆուադ Հուսեյնի խոսքով' կազմակերպությունը հսկողություն է հաստատել Իրաքի և Սիրիայի տարածքների մեկ երրորդի վրա: Ընդհանուր առմամբ' դրանից բնակելի տարածքը կազմում է 250 հազար քառակուսի կմ: Գրաված տարածքներում բնակիչների թիվը 10-12 միլիոն է:

 

 

Արդեն 2 ամիս է' ԱՄՆ-ի գլխավորությամբ ռազմական գործողություններ են սկսվել ԻՊ-ի դեմ Սիրիայի և Իրաքի տարածքներում: Չնայած օդային հարվածների հասցրած խոշոր վնասներին, ԻՊ-ը ուժեղացել է և համալրել իր շարքերը:

 

«Իսլամական պետությունը» համարվում է խոշորագույն ահաբեկչական կազմակերպություններից մեկն աշխարհում: Այն 2014թ.-ի հունիսին հայտարարել է Իսլամական խալիֆաթ ստեղծելու մասին, որն ընդգրկում է Հալեպից մինչև Իրաքի Դիյալա ընկած տարածքները: Խալիֆա է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: