Անկախության օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինը:
«Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի առթիվ պատիվ ունեմ Չինաստանի կառավարության և ժողովրդի անունից, ինչպես նաև անձամբ իմ անունից Ձեզ և ի դեմս Ձեզ՝ Հայաստանի բարեկամ ժողովրդին հղել սրտանց շնորհավորանքներ և լավագույն բարեմաղթանքներ:
Հայաստանը Չինաստանի կարևոր գործընկերն է Հարավային Կովկասում: 22 տարիների ընթացքում՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման պահից, առաջընթաց կերպով զարգանում է բարեկամական համագործակցությունը Չինաստանի և Հայաստանի միջև: Երկկողմ քաղաքական փոխվստահությունն անընդհատորեն ամրապնդվում է, գործնական համագործակցությունը որոշակի արդյունքներ է տվել, հումանիտար կապերն օր-օրի դառնում են ավելի սերտ:
Ես մեծ նշանակություն եմ տալիս չին-հայկական հարաբերությունների զարգացմանը և մտադիր եմ Ձեզ հետ միասին ջանքեր ներդնել այն ուղղությամբ, որպեսզի չին-հայկական հարաբերությունները, բարեկամական համագործակցությունը հաստատակամորեն հասցնենք նոր մակարդակի՝ ի նպաստ մեր երկու երկրների և ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք:
Ձեր երկրին մաղթում եմ բարգավաճում, Ձեր ժողովրդին՝ բարօրություն և երջանկություն»,-ասված է Չինաստանի Նախագահի շնորհավորական ուղերձում: