ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ, Սոցիալիստական խմբակցության անդամ Ֆիլիպ Կալտենբախին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերություններին, մասնավորապես, միջխորհրդարանական համագործակցությանը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան–Եվրոպական միություն հարաբերություններին, Արևելյան գործընկերության շրջանակներում զարգացման համագործակցության հեռանկարներին:
Սենատոր Կալտենբախի խնդրանքով նախարարի տեղակալ Նազարյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։