Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը փետրվարի 6-ին հանդիպում է ունեցել Կանադա – Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, Կանադայի խորհրդարանի պահպանողական կուսակցության անդամ Հարոլդ Ալբրեխտի հետ:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ կարևորություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական հարաբերություններին, մասնավորապես 2015թ. մայիսին սպասվող' ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի Կանադա կատարելիք այցին:

 

 

Արմեն Եգանյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Կանադայում իրականացվելիք միջոցառումները: Հարոլդ Ալբրեխտը խոստացել է լիակատար աջակցություն ցուցաբերել դեսպանության և հայ համայնքի կողմից իրականացվող գործունեությանը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային կարևորության մի շարք հարցերի շուրջ: