Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը դեկտեմբերի 10-ին հանդիպում է ունեցել Լեհաստանի Սենատի անդամ, «Լեհաստան-Հայաստան» բարեկամության խմբի ղեկավար Լուկաշ Աբգարովիչի հետ: Սենատոր Աբգարովիչը շնորհավորել է դեսպան Ղազարյանին Լեհաստանում ՀՀ դեսպան նշանակվելու կապակցությամբ և մաղթել նրան բեղմնավոր գործունեություն:
Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններին և խորհրդարանական բարեկամության խմբերի փոխգործակցությանը: Այդ համատեքստում քննարկվել են Լեհաստանի խորհրդարանի «Լեհաստան-Հայաստան» բարեկամության խմբի անդամների' 2015թ. Հայաստան կատարելիք այցի ծրագրերը:
Մտքեր են փոխանակվել Լեհաստանի հայ համայնքին առնչվող խնդիրների, համայնքային կյանքի կազմակերպման և տարածաշրջանային այլ հարցերի վերաբերյալ: