Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը հունվարի 28-ին հանդիպում ունեցավ Իսպանիայի Սենատի նախագահ Պիո Գարսիա-Էսկուդերոյի հետ:

 

Դեսպան Ադոնցը շնորհավորեց Պիո Գարսիա-Էսկուդերոյին Իսպանիայի Սենատի նախագահի պաշտոնը վերստանձնելու կապակցությամբ և փոխանցեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը:

 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Կողմերն անդրադարձան երկու պետությունների միջև միջխորհրդարանական կապերի ընդլայնման հեռանկարներին' կարևորելով խորհրդարանական դիվանագիտության դերը ինչպես երկկողմ հարաբերություններում, այնպես էլ՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ամրապնդման գործում: