Հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության Արտակարգ և Լիազոր դեսպան Վարդան Տողանյանի հանդիպումը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Օլեգ Սիրոմոլոտովի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին գերատեսչության մամուլի ծառայությունը։
Կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի շարունակվող սրացման շուրջ:
Ընդգծվել է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներից տարածաշրջան ապօրինի զինված խմբավորումների զինյալներ տեղափոխելու անընդունելիությունը և այնտեղից նրանց անհապաղ դուրս բերելու անհրաժեշտությունը: