Այսօր կառավարության շենքի առաջ տարբեր տոնավաճառների հարյուրավոր աշխատողներ դուրս են եկել բողոքի ակցիայի:
Վերջիններս բողոքում են հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ, առաջարկում օրենքը հետ ուղարկել և փոփոխել:
Ինչպես տեղից հայտնում է Լուրեր.com-իթղթակիցը, հավաքվածների թիվը գնալով մեծանում է: Տեղում են նաև մեծ թվով ոստիկաններ:
Հավաքվածները վանկարկում են՝ «Հովիկ, իջի՛», «Ամո՛թ, ամո՛թ»:
Նշենք, որ ակցիայի մասնակիցներից մեկը Լուրեր.com-ի հետ զրույցում նշեց, որ իրենք մտադրված են Ազատության հրապարակում մեծ հանրահավաք անել և ներկայացնել իրենց պահանջները: