Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը պետականացնելուց հետո, համաձայն կադաստրի տրամադրած փաստաթղթի' վերանվանվել է Ծիծեռնակաբերդի մարզահամերգային համալիր: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Մարզահամերգային համալիրի հասարակայնության հետ կապերի բաժնի և մամուլի պատասխանատու Կորյուն Գրիգորյանը:

 

Վերջինս նշեց, որ համալիրն ստացել է զորամասի կարգավիճակ, հետևաբար ստիպված են համազգեստով աշխատել:

 

«Մարդիկ կարող են գալ և «սմուգլյանկաներ» լսել»,- ասաց նա: