ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ ստեղծվեց «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Կառավարության նիստում Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ մեկ շաբաթվա ընթացքում ՊՆ-ն պետք է հաստատի ՊՈԱԿ-ի կանոնադրությունը:

 

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրագրվել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ծիծեռնակաբերդի զբոսայգու մարզահամալիրի տարածքում գտնվող 10 411 911.0 հազ. դրամ (ձեռք բերման արժեք) անշարժ գույքը՝ բաղկացած 46335.7 քառ. մետր մարզամշակութային կենտրոնից, 40.0 և 50.0 քառ. մետր օժանդակ շինություններից, 2800.0 քառ. մետր ջրավազաններից և աստիճանից, 3851.3 քառ. մետր ջրավազանից և 9,559587 հեկտար սեփական հողամասից:

 

Մարզահամերգային համալիրը կառավարության որոշմամբ պատկանում է ՀՀ ՊՆ-ին: ՄՀՀ-ում կանցկացվեն մշակութային, մարզական, սոցիալական, կրթական և այլ միջոցառումներ: