Սյունիքի նորանշանակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանին քիչ առաջ աղուհացով դիմավորեցին Գորիսի Զանգեր կոչվող տարածքում:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մեծ թվով գորիսեցիներ էին հավաքվել Զանգերի մոտ, բավականին բարձր տրամադրությամբ դիմավորել Սուրիկ Խաչատրյանին եւ ճանապարհել Կապան, որտեղ ժամը 16:30-ին նրան դիմավորելու են գյուղապետերն ու քաղաքապետերը:
Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ քաղաքապետարանն իր ենթակայության տակ գտնվող կառույցներին, այդ թվում՝ նախակրթարաններին, հրահանգել է մեկ մարդու պես այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ներկայանալ Գորիսի հայտնի Զանգերի մոտ եւ բարձր տրամադրությամբ դիմավորել իրեն:
Մանրամասները` այստեղ: