Էբոլա տենդի դեմ փորձարարական պատվաստանյութի մի քանի հազար չափաբաժին 2015 թվականի սկզբին կհասցվի այն երկրներ, որտեղ մոլեգնում Է այդ վիրուսի համաճարակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 26-ին հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը:
«Եթե ամեն ինչ լավ ընթանա, մենք կկարողանանք պատվաստանյութերից մի քանիսը համաճարակից տուժած երկրներում օգտագործել տարեսկզբին»,-հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական Մարի-Պոլ Կինին:
ԱՀԿ-ն նկատի ունի երկու պատվաստանյութ. մեկն արտադրել Է GlaxoSmithKline (GSK) բրիտանական ընկերությունը, իսկ երկրորդը՝ ամերիկյան NewLink-ը: Կինիի խոսքով՝ Կանադայի կառավարությունն ավելի վաղ ԱՀԿ-ին տրամադրել Է NewLink-ի պատվաստանյութի 800 չափաբաժին եւ մի քանի հազար նոր չափաբաժին կմատակարարի առաջիկա ամիսներին:
GlaxoSmithKline-ն մինչ այդ կտրամադրի իր դեղորայքի մոտավորապես 10 հազար չափաբաժին: «Դրանք ոչ թե պատվաստանյութեր են, այլ պատվաստանյութի թեկնածուներ»,-ասել Է Կինին:
Ինչ վերաբերում Է Johnson & Johnson –ի արտադրած պատվաստանյութին, ապա դրա կիրառումը բացառված չԷ, բայց «մշակողները ակնհայտորեն հետ են մնում մի քանի ամիս», հավելել Է Կինին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալներով՝ Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա տենդից մահացածների թիվը հասել Է 2917-ի, վիրուսով վարակվել Է 6263 մարդ: Ավելի վաղ նշվել Էր 2793 մահացածների եւ 5762 վարակվածների մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: