Էբոլա վիրուսի դեմ պատվաստանյութերը՝ դրանց փորձարկումների հաջող ավարտման դեպքում, կիրառման համար պատրաստ կլինեն 2015 թվականից ոչ շուտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով Associated Press-ին, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ մահացու տենդի դեմ պայքարի հարցերով հատուկ պատվիրակ Դեւիդ Նաբարոն:

 

Ներկայում, Նաբարոյի խոսքով, ընթանում է հեռանկարային երկու պատվաստանյութերի փորձարկումների առաջին փուլը: Եթե հետագա թեստերը հաջողությամբ ավարտվեն, դեղամիջոցն ամենակարճ ժամկետում կուղարկվի կարիքավորներին:

 

Իր հերթին ՄԱԿ-ին առընթեր Լիբերիայի մշտական ներկայացուցիչ Չիդի Մինահը հայտարարել է, թե թեստերի հաջող ավարտ է ակնկալում 2014 թվականի վերջին: Ընդսմին նա նշել է, որ տենդի բուժման գործում առաջընթացի են հասել Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի եւ Չինաստանի դեղագործական տարբեր ընկերություններ: