Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Հունաստանի Ռոդոսում անցկացվող «Քաղաքակրթությունների երկխոսություն» միջազգային համաժողովին մասնկացության ընթացքում հայտարարել է, որ պատժամիջոցները, այդ թվում, Ռուսաստանի դեմ, խոչընդոտում են քաղաքակրթությունների երկխոսությանը: Այս մասին հայտնել է ԻԱՏԱՌ-ՏԱՍՍԸ:

 

«Մենք պետք է վերացնենք պատժամիջոցները, որոնք ոչ միայն անիմաստ են, այլև կարող են հակառակ ազդեցություն առաջացնել: Քաղաքակիրթ ազգերի միջև պետք է երկխոսություն զարգացնել կրոնի և կապիտալի ոլորտների փոխանակաման հիման վրա», - ասել է նա:

 

«Այսօր շատ է խոսվում Ուկրաինայի խնդիրների մասին, որտեղ քաղաքացիական պատերազմ է սկսվել: Իմ ընկերներից ոմանք այս խնդիրը գրիպի հետ են համեմատում», - ասել է նախագահը, ավելացնելով, որ «կան ավելի սարսափելի հիվանդություններ, ինչպիսիք են քաղցկեղը և միջազգային ահաբեկչությունը»:

 

«Մենք պետք է միախմբվենք միջազզգային ահաբեկչության դեմ պայքարում, հատկապես թեժ կետերում: Եթե նայեք ապստամբների քարտեզին մինչև 2020թ.-ը, խալիֆայությունը զբաղեցնում է Եվրոպայի կեսը, ամբողջ Կենտրոնական Ասիան և Մերձավոր Արևելեքը: