Իրանական զորքերը պատրաստ են հարձակում գործելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վրա Իրաքի տարածքում' այն դեպքում, եթե գրոհայինները մոտենան Իրանի սահմանին: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍԸ՝ հղում անելով Իրանական բանակի ցամաքային զորքերի հրամանատար Ահմադ Ռեզա Պուրդաստանին:

 

Նա ընդգծել է, որ իրանական բանակը պատրաստ է պաշտպանելու երկրի արևմտյան սահմանները, որոնք վերահսկվում են ԻՊ-ի ահաբեկիչների կողմից:

 

Ահմադ Ռեզա Պուրդաստանը ասել է, որ մոտ ապագայում սահմանամերձ շրջաններում նախատեսվում է վարժություններ անցկացնել, որոնց մեջ զանգվածաբար ներգրավված կլինեն իրանական անօդաչու օդանավերը: Սովորաբար դրանք օգտագործվում են հետախուզության նպատակով: