Հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում սեպտեմբերի 27-ին' ժամը 23.10-ին, հաղորդում է ստացվել, որ «որովայնի թափանցող վնասվածք, հեմորոգիկ շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1958թ. ծնված Սերգեյ Ս.-ն, իսկ «կրծքավանդակի թափանցող վերք՝ աջից» ախտորոշմամբ՝ 1975թ. ծնված Արման Փարսադանյանը:

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը' ժամը 21.45-ին, Երևանի Տերյան փողոցում գտնվող ռեստորանի աշխատասենյակներից մեկում, վիճաբանության ժամանակ, 1984թ. ծնված Ավետ Օ.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Սերգեյ Ս.-ին, Արման Փարսադանյանին և 1963թ. ծնված Արմեն Հ.-ին՝ վերջինիս պատճառելով ձախ ձեռքի արմնկային հատվածի վնասվածք:
Վնասվածքները պատճառելուց հետո Ավետ Օ.-ն դիմել փախուստի:

 

Սեպտեմբերի 28-ին' ժամը 01.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Արման Փարսադանյանը, գիտակցության չգալով, մահացել է: Ձեռնարկվում են միջոցառումներ Ավետ Օ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն