Գյումրին շուտով կբացվի հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող պուրակ: Գյումրու Բուլվարային թաղամասում ընթացքի մեջ են պուրակի վերականգնման աշխատանքները, որոնք իրականացվում են Ռուսաստանի հայերի միության Կուրսկի տարածաշրջանային կառույցի ներդրումներով:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրու քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Հակոբյանը, «Ռուսաստանի հայերի միություն» համառուսական հասարակական կազմակերպության Կուրսկի տարածաշրջանային կառույցի նախագահի դիմումին ի պատասխան Գյումրու քաղաքպետարանը ստորագրել է պայմանագիր՝ պուրակը 20 տարի վարձակալության իրավունքով տվյալ կազմակերպությանը հանձնելու մասին՝ այն բարեկարգելու նպատակով:

 

Ի դեպ, նախկինում այս պուրակում տեղադրված Հրանտ Դինքի հուշաքարը կփոխարինվի նորով: «Կառուցվելու է մուտք, կտեղադրվի Հրանտ Դինքին նվիրված նոր, ավելի շքեղ հուշակոթող: Ընդհանուր առմամբ, տարածքը կբարեկարգվի և կդառնա հանգստի գոտի, որը կծառապատվի ու կկանաչապատվի և կունենա անցուղիներ, նստարաններ, իսկ հետագայում, հնարավոր է, որ տարածքում տեղադրվեն նաև խաղահրապարակ»,- նշեց Արթուր Հակոբյանը:

 

Պուրակը նախատեսվում է շահագործման հանձնել 2015թ.-ին:

 

Արմենուհի Մխոյան