Թաիլանդի իշխանությունները քննարկում են հատուկ ապարանջանների համակարգերի ներդրման հնարավորությունը զբոսաշրջիկների համար: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ հղում անելով սպորտի և զբոսաշրջության նախարարին:

 

«Այս տեսակի ձեռնաշղթան սերիայի համարով և զբոսաշրջիկի գտնվելու վայրի տեղեկատվությամբ կարող է տրվել հյուրանոց ժամանելիս»,- ասել է նախարարը:

 

Նրա խոսքով՝ նման համակարգը կօգնի արագ գտնել մոլորված կամ վտանգի մեջ գտնվող զբոսաշրջիկներին: Նախարարությունը նաև քննարկում է հատուկ էլեկտրոնային համակարգերի օգտագործման հնարավորությունը՝ զբոսաշրջիկների գտնվելու վայրը որոշելու համար:

 

Թաիլանդի հանգստավայրերի անվտանգության խնդրով Թագավորության իշխանությունները սկսել են լրջորեն մտահոգվել երիտասարդ բրիտանացի զույգի դաժան սպանությունից հետո, Թաիլանդի հարավում գտնվող Թաո կզզում: Ողբերգությունից հետո Թագավորության իշխանությունները հրամայել են տեսախցիկներ տեղադրել ամենագրավիչ զբոսաշրջային շրջաններում: