Հայերի նկատմամբ ատելություն և խտրականություն պարունակող պատմության դասագրքերը գործածությունից հանելու վերաբերյալ հայտարարության տակ ստորագրած թուրք մտավորականներից Մուրաթ Բելգեն և Այդըն Էնգինը սկսել են մահվան սպառնալիքներ ստանալ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը:

 

Նրանց կյանքին սպառնացող վտանգի մասին հայտնի է դարձել թուրքական «T 24» լրատվականի խմբագրատան առջև նետած գրությունից, որում զգուշացվում էր, թե որոշակի անձինք արդեն հանձնարարություն են ստացել սպանել լրագրողներին: Փորձելով պարզաբանել իր հասցեին հնչած սպառնալիքները' Մուրադ Բելգեն նշել է, որ ամենայն հավանականությամբ դա պարզապես նպատակ ունի վախեցնել իրեն: