Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը պաշտոնավարման 4-րդ օրը' սեպտեմբերի 29-ին, Կապանում անցկացրեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեց 16 քաղաքացի:
Նրանցից 13-ը մարզպետին դիմել էին դրամական օգնություն ստանալու խնդրանքով, մյուս քաղաքացիների խնդրանքները տարբեր էին' վերելակի նորոգում, առողջարանային ուղեգրի ձեռք բերում, տաղավարի տեղադրում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' դրամական օգնության համար դիմած 13 քաղաքացիներից 11-ի խնդրանքը բավարարվել է:
Բավարարվել է նաեւ առողջարանային ուղեգիր ստանալու դիմումը: Մյուս դիմումներին ընթացք տալու համար մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հանձնարարել է մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներին' կատարելու մանրամասն ուսումնասիրություն:
Գոհար Իսախանյան