ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Կոպենհագենում բացել Է Rasmussen Global խորհրդատվական ընկերությունը եւ մտադիր Է ռազմավարական խորհրդատվություններ տրամադրել կառավարություններին, համաշխարհային կազմակերպություններին եւ խոշոր կորպորացիաներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ընկերության կողմից լրագրողներին ուղարկված պաշտոնական հաղորդագրության մեջ:

 

Հոկտեմբերի 1-ին դաշինքի ղեկավարի պաշտոնում Ռասմուսենին փոխարինել Է Նորվեգիայի նախկին վարչապետ Ենս Ստոլտենբերգը: Նույն օրը նախկին գլխավոր քարտուղարը հայտարարել Է իր նոր ծրագրի մասին:

 

«Ես անհամբերությամբ եմ սպասում այնպիսի հարցերի վրա աշխատանքը շարունակելու հնարավորությանը, ինչպիսիք են միջազգային համագործակցությունը, անդրատլանտյան հարաբերությունները, Եվրամիությունը եւ գլոբալացումը: Rasmussen Global-ն աշխարհի ղեկավարներին կօգնի առաջ տանելու նորաստեղծությունները, առեւտուրը եւ գործարարությունը՝ նոր եւ բազմակողմանի մարտահրավերների դեմ-հանդիման»,- հայտարարել Է Ռասմուսմենը, որի խոսքը մեջբերված Է կոմյունիկեում:

 

Բացի դրանից, Ռասմուսենը մտադիր Է գիրք հրատարակել XXI դարի ռազմավարական մարտահրավերների մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: