Ռուսաստանը չի սահմանափակի Համացանցից օգտվելու հնարավորությունը եւ վերահսկողության տակ չի դնի այն, սակայն ապօրինի կոնտենտով կայքերը հետեւողականորեն կփակվեն: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին հայտարարել Է ՌԴ-ի Անվտանգության խորհրդի նիստում:

 

Նախագահը նաեւ հայտնել է, որ Ռուսաստանը համակարգչային գրոհների մշտական աճ Է արձանագրում երկրի տեղեկատվական ռեսուրսների վրա, եւ պահանջել Է ձեռնարկել Համացանցի ռուսաստանյան սեգմենտի պաշտպանության համալիր միջոցներ:

 

Պուտինի կարծիքով՝ առանձին երկրներ Համացանցում իրենց գերիշխող դրությունն օգտագործում են ռազմաքաղաքական նպատակների հասնելու համար, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: