ՀՀ ԱԻՆ-ում հոկտեմբերի 2-ին' ժամը 00.55-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լամբադա կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 11 LL 333 պ/հ (վարորդ' Ս. Ս.) և «Մերսեդես» մակնիշի 34 OA 443 պ/հ (վարորդ' Ս. Մ.) ավտոմեքենաները: Շտապօգնության աշխատակիցները Ս.Ս.-ին տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն:

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Մերսեդես» մակնիշի 11 LL 333 պ/հ ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը: