Ընդդիմադիր զինյալ ահաբեկիչները Հալեպի Նոր Գյուղի շրջանը ռմբակոծել են նապալմ նյութով պատրաստված պայթուցիկներով, որի պատճառով այրվել են յոթ բնակարաններ եւ այլ բնակարաններ մեծ վնաս են կրել։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից: Անօթևան մնացած շրջանի բնակիչներին օգնության են հասել Նոր Գյուղի ակումբի տղաները, ում ջանքերով հնարավոր է եղել երկնաբարձ հրդեհը հանգցնել եւ ժողովրդին անվնաս տեղափոխել։
Նապալմը գել առաջացնող նյութի և հրդեհիչ վառելիքի համակցություն է, որն առաջին անգամ ստեղծվել է 1942-ին՝ Հարվարդի համալսարանի գաղտնի լաբորատորիայում: ՄԱԿ-ը 1980-ից պատերազմական ոճիր է համարում նապալմ դյուրավառ հեղուկի կիրառությունը քաղաքացների դեմ:
Հոկտեմբերի 1-ին Նոր Գյուղի շրջանում ընկած գազե տակառների պատճառով վիրավորվել են երկու հայորդիներ։