Թուրքական «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբի երկրպագուներն իսկական խառնաշփոթ են ստեղծել Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում: Այս մասին հայտնում է Goal-ը:
Արսենալի մարզադաշտը վնասվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում: Թուրքական ակումբը զիջել է 1:4 հաշվով, իսկ իրենց թիմի խաղից դժգոհ երկրպագուները վնասել են հյուրերի համար նախատեսված տրիբունայի շուրջ հարյուր աթոռ:
Դրանից բացի, առաջին խաղակեսի կեսերին մրցավարը ստիպված է եղել ընդհատել խաղը մարզադաշտ նետված ճայթուկների պատճառով: Սպասվում է, որ ՈՒԵՖԱ-ն կտուգանի երկու թիմերին էլ:
«Արսենալը» 4:1 հաշվով հաղթելով «Գալաթասարային»՝ Չեմպիոնների լիգայում իր երկրորդ հաղթանակը տոնեց՝ վաստակելով 6 միավոր: Լոնդոնյան ակումբը գլխավորում է D խումբը: Թուրքական ակումբը երկու խաղից հետո վաստակել է 1 միավոր: