Ադրբեջանցի հայտնի լրագրող Խադիջա Իսմայլովային Բաքվի օդանավակայանում ձերբակալել են ու չորս ժամ հետո ազատ արձակել:
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ Ստրասբուրգից վերադառնալիս Ադրբեջանի մայրաքաղաքի օդանավակայանում լրագրողից պահանջել են անձնագիրն ու ժամեր շարունակ իրերը ստուգելուց հետո միայն ազատ արձակել: