Վլադիմիր Պուտինին աջակցող ֆեյսբուքյան համայնքի նախաձեռնող խումբը որոշել է շնորհավորել Ռուսաստանի նախագահին ծննդյան օրվա առթիվ՝ հիշատակելով նրա կարևորագույն ձեռքբերումները: Այս մասին հայտնել է Газета.Ru-ն:


Նախաձեռնող խմբի մամուլի հաղորդագրության մեջ նշվել է, որ ծրագրի շրջանակներում «Կարմիր հոկտեմբեր» կենտրոնում դիզայներները և նկարազարդիչները կներկայացնեն նկարներ, որոնք կպատկերեն Պուտինի «սխրանքների» կարևորության մասին իրենց գաղափարը, որը նրանց կարծիքով համեմատելի է Հերկուլեսի սխրանքների հետ: