Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերագույն ռադայի քննարկմանն Է ներկայացրել Ստեպան Պոլտորակի թեկնածությունը հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է «Ուկրինֆորմ»-ը՝ հղում անելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը:

 

Թեկնածուի հետ հանդիպման ժամանակ Պորոշենկոն նշել է այն բարձր կազմակերպական ունակություններն ու հեղինակությունը, որն ունի Ուկրաինայի Ազգային գվարդիայի հրամանատար գեներալ-գնդապետ Ստեպան Պոլտորակը:

 

Հոկտեմբերի 12-ին Պորոշենկոն պաշտոնաթող Է արել պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավար Վալերի Գելետեյին:

 

2014 թվականի փետրվարի 28-ին Ստեպան Պոլտորակը գլխավորել Է Ուկրաինայի ներքին զորքերը, իսկ արդեն մի քանի օր անց՝ երկրում Ազգային գվարդիայի ստեղծման վերաբերյալ որոշման ընդունումից հետո, զբաղեցրել Է դրա հրամանատարի պաշտոնը: