Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնել է Փարիզ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ բանակցություններ վարելու համար: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

 

Նախատեսվում է նաև Լավրովի հանդիպումն իր ֆրանսիացի գործընկեր Լորան Ֆաբիուսի հետ:

 

Վերջին անգամ Լավրովի և Քերիի հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, իսկ հոկտեմբերի 3-ին հեռախոսազրույց են ունեցել:

 

Այդ ժամանակ Լավրովն ընդգծել է Ուկրաինայի հակամարտող կողմերի հրադադարի մասին Մինսկի պայմանավորվածությունների խիստ ապահովումը, ծանր զենքի դուրսբերումը և ԵԱՀԿ-ի գծով մոնիթորինգային իրավիճակի ապահովումը:

 

Քերին, իր հերթին, Լավրովի հետ կապ է հաստատել «Ուկրաինայի արևելքում աճող բռնության մասին մտահոգությունն արտահայտելու համար»: