Գազի հարցում զուսպ առաջընթաց է ձեռք բերվել, պայմանավորվածություն կա պարտավորագրի հիմնական պարամետրերի շուրջ:
Այդ մասին Միլանում լրագրողներին հայտարարել է ՈՒկրաինայի վարչապետ Պյոտր Պորոշենկոն՝ ամփոփելով «նորմանդական ձեւաչափով» բանակցությունների արդյունքները, որին մասնակցել են նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգ ելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Առաջին որոշումն Է՝ կողմերը խստիվ հետեւելու են Մինսկի հուշագրին եւ ջանքերը կենտրոնացնելու են առանց բացառության բոլոր 12 կետերը կատարելու վրա»,-ասել Է Պորոշենկոն: