
Դոնեցկի Ինքնահռչակ Ժողովրդավարական Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն Նովոազովսկում ընտրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Ուկրաինայի ուժայինները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը: Այս մասին հայտնել է «Ինտերֆաքսը»:
Նա նաև ասել է, որ մոտ ապագայում աշխարհազորայինների ենթակառուցվածքը ավելի կենտրոնացված կաշխատի:
«ԴԺՀ-ում բոլոր անցակետերը միասնական հրամանատարության տակ կտեղադրվեն»,- ավելացրել է Զախարչենկոն: