Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, լիովին նվիրված է հակամարտությանը քաղաքական և դիվանագիտական լուծում գտնելու գործին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին լրագրողի հարցին ի պատասխան նշել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը:

 

Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ամենօրյա ճեպազրույցի ժամանակ լրաոգրողներից մեկը նշել է, թե ֆրանսիացի քաղաքապետերի այցը Լեռնային Ղարաբաղի տարածք մեծ անհանգստություն է առաջացրել որոշ շրջանակներում և հարցրել Ֆրանսիայի պաշտոնական դիրքորոշումը խնդրի առնչությամբ: «Ֆրանսիայի տեղական իշխանությունների նախաձեռնությունը, որի մասին դուք նշեցիք, չի փոխում Ֆրանսիայի պաշտոնական դիրքորոշումը:

 

Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր' Ֆրանսիան լիովին նվիրված է հակամարտությանը քաղաքական և դիվանագիտական լուծում գտնելու գործին»,- լսել է խոսնակը' միաժամանակ հիշեցնելով, որ Երևան և Բաքու կատարծ այցի ժամանակ' Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը իր հայ և ադրբեջանցի գործընկերներին առաջարկել է աշնանը հանդիպում կազմակերպել Փարիզում' քննարկելու սառեցված հակամարտության կարգավորման հնարավոր ուղիները:

 

Մինչ փարիզյան հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդիպել են օգոստոսի 10-ին Սոչիում' ՌԴ նախագահի հրավերով եւ սեպտեմբերի 4-ին Ուելսում' ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ: