Ռուսաստանը հոկտեմբերի 22-ից Ուկրաինայից ամբողջ բուսական արտադրանքի ներմուծման եւ տարանցման արգելք է սահմանում: Ինչպես ասված Է ՌԴ-ի Անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության համերկրային ծառայության («Ռոսսելխոզնադզոր») հաղորդագրության մեջ, այս որոշումն ընդունվել Է այն պատճառով, որ մինչ օրս Ուկրաինայի իշխանությունները չեն ուղա րկել Ռուսաստանին մատակարարվող բուսական արտադրանքի ուկրաինական ծագման «համոզիչ երաշխիքներ»: Այդ փաստաթղթերը պետք է ստացվեին մինչեւ հոկտեմբերի 21-ը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին:

 

Ռուսաստանը կասկածում է, որ այժմ Ուկրաինայի տարածքով գալիս են բուսական բեռներ Եվրամիությունից, որոնց նկատմամբ Մոսկվան պատժամիջոցներ Է սահմանել:

 

«Անհայտ ծագման արտադրանքի մատակարարումները խախտում են ինչպես միջազգային առեւտրի հիմնական սկզբունքներն, այնպես Էլ Մաքսային միության եւ Ռուսաստանի օրենսդրությունը»,- ասված Է «Ռոսսելխոզնադզորի» հաղորդագրության մեջ:

 

Ավելի վաղ արգելվել Էր նաեւ Ուկրաինայից հյութերի, կաթնամթերքի եւ պանրեղենի, հրուշակեղենի, ձկան եւ պտուղ-բանջարեղենի պահածոների եւ ալկոհոլի տարբեր տեսակների ներկրումը Ռուսաստան:

 

Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ ուկրաինական արտադրանքի ներկրման արգելքն Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոնների խախտում Է, եւ Ռուսաստանին դատաքննությամբ են սպառնացել այդ կազմակերպության շրջանակներում: