Ադրբեջանի նավթային ընկերության հրդեհի հետևանքով փրկարարները գտել են երեք մարդու դի: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

 

Ըստ զեկույցի՝ մարմինները հայտնաբերվել են ծովի հատակին, դեպքի վայրից երկու կիլոմետր հեռավորության վրա:

 

«Եվս մեկ անհայտ կորած մարդու որոնումները շարունակվում են»,- ասվել է հայտարարության մեջ:

 

Հրդեհը տեղի է ունեցել վերանորոգման աշխատանքների ընթացքում: Վթարի ժամանակ տարածքում 41 մարդ է աշխատել: